Դիմահարդարման վրձին – №6

6000 AMD

Վճարման եղանակներ

Վրձինը պատրաստված է այծի բնական մազերից, բռնակը՝ աֆրիկական կարմիր բուբինգի փայտից, իսկ մետաղական մասը՝ ոսկեգույն նիկելից:

Նկարագրություն

Անկրկնելի դիմահարդարման ստեղծումն իրական արվեստ է, ստեղծագործական գործընթաց, որի գլխավոր գրավականն են դիմահարդարի վարպետությունն ու փորձը: Ոչ պակաս կարևոր գործոն է կոսմետիկայի և դրա համար նախատեսված գործիքների որակը: Ոչ բոլոր կոսմետիկ միջոցներն են հնարավոր կիրառել մատով կամ սպունգով: Այս խնդիրը կատարելապես հարթում են դիմահարդարման վրձինները, որոնք դիմահարդարումը դարձնում են հարմար և պարզ, օգնում են կատարյալ դարձնել և՛ դեմքի երանգը, և՛ կարմրաներկի, և՛ ստվերաներկի ստվերագծումը: Բնական վրձինների համար որպես մազախավ օգտագործվում են եզակի կենդանիների մազեր: Բնական մազն ունի թեփուկներ, որոնց շնորհիվ վրձինները վերցնում և տալիս են բավական քանակությամբ նյութ:

Այս խոզանակը պատրաստված է բնական մազերից, բռնակը՝ աֆրիկյան կարմիր բուբինգի փայտից, իսկ մետաղական մասը՝ ոսկեգույն նիկելից: