Նկարագրություն
Քսուքային պիգմենտով Դուք կցանկանաք էքսպերիմենտների դիմել: Հագեցած գույնն ու միկրոփայլերը Ձեր դիմահարդարմանը փայլ կհաղորդեն: Կարող է օգտագործվել որպես հայլայթեր ստվերաներկի, կարմրաներկի համար և հոնքերի ստորին մասում:
Բնութագիր
Քսուքային փափուկ հյուսվածք
Հագեցած գույներ
Երանգների բազմազանություն
Կայունություն առանց կուտակումների:
Կիրառման կանոններ
Առավել արդյունավետ է մատներով տարածելը, ինչը նպաստում է ստվերաներկի ավելի հավասարաչափ և նուրբ կիրառվելուն: Ավելի ճիշտ է չտարածել ամբողջ կոպին, այլ կիրառել մատների զգույշ հպումներով: