Նկարագրություն
Նուրբ գույներ, ֆանտաստիկ գունապնակ:
Մետաքսյա, դիմափոշային կարմրաներկը մաշկին առողջ և թարմ տեսք է հաղորդում: Տաք և բնական երանգները հարմար են մաշկի բոլոր տիպերին:
Ինֆորմացիա.
6-HOLD BLUSH PRO PALETTE գունապնակում հավաքված են դասական կարմրաներկի տաք և սառը երանգներ, որոնք թարմացնում են դեմքը՝ ստեղծելով ճիշտ ուրվագծում: Գունապնակի 6-ից 5 երանգները փայլատ են, մի երանգը սադափյա է:
Բնութագիր.
Դիմափոշու մեջ եղած պոլիմերը հարթ մնում է մաշկին՝ բնական տեսք հաղորդելով նրան,
Սիլիկոնի և ֆոսֆոլիպիդների ամինաթթուների շնորհիվ դեմքը թարմ և բնատուր գեղեցիկ է լինում՝ քողարկելով բոլոր թերությունները, ունի SPF պաշտպանություն:
Կիրառման կանոններ.
Կիրառեք արդեն դիմափոշի արված մաշկին՝ ստվերագծելով կենտրոնից դեպի ծայրամասեր: Մաշկին փայլ հաղորդելու համար քիչ քանակությամբ կարմրաներկ տարածեք ծնոտին, հոնքերի ներքևի հատվածին և քթի թիկունքին:
Հիմնական բաղադրամասեր.
Ամինաթթու, միխեյ, տալկ, սիլիկոն և հանքային յուղ