Perfection Liquid Foundation 30ml

10500 AMD

Վճարման եղանակներ

Նկարագրություն

Կատարյալ, փայլող մաշկ և հարմարավետության զգացում ամբողջ օրվա ընթացքում:

L’OCEANի Perfection Liquid Foundation տոնային քսուքը նախատեսված է այն կանանց համար, ովքեր ցանկանում են ունենալ դեմքի կատարյալ երանգ՝ թաքցնելով բոլոր թերությունները՝ պահպանելով կատարյալ դիմահարդարում ամբողջ օրվա ընթացքում:

Ինֆորմացիա

Perfection Liquid Foundation պրոֆեսիոնալ հեղուկ տոնային քսուքը նուրբ, էլաստիկ, կիսաթափանցիկ կրեմ է, որը հարթեցնում է դեմքի ամբողջ մակերևույթը: Այն խոնավեցնող և միևնույն ժամանակ հակաբորբոքային ազդեցություն ունի, թողնում է փայլատ և թեթև լիֆտինգի ազդեցություն: Յուղ չի պարունակում, այդ իսկ պատճառով էլ չի կուտակվում և պահպանում է դիմահարդարման թարմ և բնական տեսքը:

Բնութագիր

  • Կանոնակարգում է դեմքի յուղոտ փայլը՝ դիմահարդարումը դարձնելով կայուն 12 ժամ, առանց շտկումների անհրաժեշտության:
  • Անհավանական թեթև ծածկույթն ապահովում է կատարյալ հարթ և փայլող մաշկ:
  • Aquafit բաղադրիչի շնորհիվ, Ձեր մաշկը խոնավ կմնա երկար ժամանակ:
  • Տոնային քսուքը մաշկին գեղեցիկ և առողջ տեսք է հաղորդում:

Կիրառման կանոններ

Տոնային քսուքը տարածեք ճակատին, դեմքի կենտրոնում և կզակին: Թեթև սահող շարժումներով տարածեք երեսի կենտրոնից դեպի ծայրամասեր: Միշտ վերցրեք տոնային քսուքի քիչ քանակություն և տարածեք թեթև շտրիխներով, ավելացրեք միայն այն դեպքում, երբ շտկումների կարիք կա:

Հիմնական բաղադրամասեր

Aqua fit, Liquid crystal, Clear lasting polymer, Tocopherol, Hyaluronic Acid, Rosemary, Hammamelis.