Նկարագրություն
- Բազմաֆունկցիոնալ գունավոր դիմափոշին իր անկրիկնելի գույների շնորհիվ մաշկին իդեալական տեսք կհաղորդի:
Ինֆորմացիա
- Գունավոր դիմափոշի COLOR POWDER-ը ներկայացված է 10 երանգաներով՝ ամենատարբեր դիմահարդարումները ստանալու համար, օգտագործվում է մաշկի թերությունները ծածկելու համար (կարմրածություն, պիգմենտային հետքեր): Թավշե փխրուն դիմափոշին մաշկը կդարձնի փայլուն:
Բնութագիր
- Դեմքի գունավոր դիմափոշի COLOR POWDER-ը թեթև է տարածվում՝ մաշկին հաղորդելով թավշե զգացողություն, միևնույն ժամանակ ծածկելով ամբողջ մաշկը,
- Մանր մասնիկները դեմքին նրբություն և թեթև թափանցիկություն են հաղորդում,
- Թաքցնում է մանր կնճիռները և հավասարեցնում է մաշկի գույնը,
- Փայլատ երանգներն օգտագործվում են մաշկի երանգի շտկման համար,
- Թավշե մասնիկների շնորհիվ Ձեր մաշկը միշտ առողջ և թափանցիկ տեսք կունենա,
- Չի առաջացնում գրգռվածություն և պահպանում է մաշկի բնական գույնը:
Կիրառման կանոններ
- Առավել խիտ արդյունքի հասնելու համար, դիմափոշին տարածեք սպունգով՝ կենտրոնից դեպի ծայրամասեր՝ շեշտը դնելով դեմքի կենտրոնական հատվածին: Առավել նուրբ, թափանցիկ արդյունքի համար դիմափոշին տարածեք լայն վրձնով՝ թեթև շարժումներով՝ կենտրոնից դեպի ծայրամասեր: